Վերլուծական 

Զեղչե՞լ, թե չզեղչե՞լ. Սա է խնդիրը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՛՛Բիգլեմոն՛՛ ընկերության նախկին աշխատակցուհի Լ.Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջինս մեղադրվում է սուտ մատնության համար: Գործի նախապատմությունը հետևյալն է՝ Լ.Վարդանյանը աշխատելով ՛՛Բիգլեմոն՛՛ ընկերությունում չի ստացել իր աշխատավարձը,որի համար էլ դիմել է առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչություն, որտեղ հարուցվել է վարույթ:

 


Լ.Վարդանյանը պնդում է, որ աշխատավարձ չի ստացել, իսկ չստացված ամիսների համար էլ տաբելում ինքը չի ստորագրել:Այս վարույթը լուսաբանվել է մամուլում :

 

Հայրենի արդարադատությունը, բարեփոխումներով ոգևորված գտել է Լ.Վարդանյանին, փորձել հաղորդում վերցնել: Վերջինս սկզբում հրաժարվել է հաղորդում տալուց, պատճառաբանելով, որ արդեն իսկ դիմել է աշխատանքի տեսչություն և պատրաստվում է քաղաքացիական հայցով դիմել դատարան: Այս ամենը այսպես էլ կավարտվեր, եթե չլիներ այդ բարեփոխում կոչվածը: Գործին խառնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, վերջիններս Լ.Վարդանյանի ամուսնուն, որը Ոստիկանության աշխատակից է, համոզում են, որ ազդի իր կնոջ վրա և վերջինս հաղորդում տա:



Ամուսինը նույնպես սկզբում հրաժարվում է միջամտել՝ հայտարարելով , որ իրենց հարցերը կլուծեն քաղաքացիաիրավական դաշտում,սակայն դատախազությունը չի հանձնվում, բարեփոխումների դրոշը ձեռքներին կոչ անելով Լ.Վարդանյանի ամուսնուն հանցագործության դեմ պայքարել սաղմնային վիճակում՝ հղում անելով, որ ձու գողացողը ձի էլ կգողա, և դա կազդի հասարակության անվտանգության վրա ընդհանրապես,ի վերջո համոզում են ամուսնուն, սա էլ՝ իր կնոջը և ՛՛Բինգո՛՛. Հաղորդումը վերցված է: Ծափահարություններ բարեփոխված դատախազությանը:

 

Սակայն այդպես դժվարությամբ հարուցված քրեական գործը  որոշակի փուլից հետո ստանում է անսպասելի զարգացում: Որպեսզի պատկերացնենք զարգացումների բուն դրդապատճառներից մեկը, պարզաբանենք, որ ՛՛Բիգլեմոն՛՛ ընկերությունը զբաղվում է տարբեր ապրանքների և ծառայությունների զեղչային կտրոնների վաճառքով: Այսինքն՝ մարդիկ մասնագիտացված են մեծ զեղչեր անելու մեջ ,դա նույնիսկ երևում է վերջիններիս լոգոյի գրեթե բոլոր դռները բացող գույնից և տեսնելով դեպքերի հետագա զարգացումները, վստահաբար կարող ենք ասել, որ նրանք իրենց գործում իրոք պրոֆեսիոնալներ են:

 

Իհարկե մենք հեռու ենք այն մտքից, որ ՀՀ Դատախազության որոշման վրա կարող է ազդել ՛՛Բիգլեմոն՛՛ ընկերության զեղչերը, քանի որ բոլորին է հայտնի, որ վերջիններս իրենք են զեղչերի լավագույն վարպետներ, կարելի է ասել ՀՀ ում դեռ չգերազանցված, համենայնդեպս այդ մասին են վկայում նույն դատախազության կողմից վերջերս կարճված բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերը:

 

Ինչևէ, զեղչերով թե առանց զեղչերի,օբյեկտիվ թե ոչ,դա էլ արդար դատարանը կորոշի ,մեր հերոսուհի Լ.Վարդանյանին դատախազությունը չփարատված կասկածների հիման վրա սուտ մատնության համար մեղադրանք է առաջադրել: Բնականաբար ՛՛Բիգլեմոն՛՛ ընկերության տրված զեղչերը և լոգոյի կանաչ գույնն էլ արհամարելով,  վերջիններիս արդարացրել է:

 

Քրեական գործի բուն մանրամասներին,տեղի ունեցած ապօրինություններին կանրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

 

 Շարունակելի

Նույն շարքից