Վերլուծական 

Ինչո՞վ է պայմանավորված Արթուր Բաղդասարյանի ակտիվությունը

analitik.am

Արթուր Բաղդասարյանը վերջին շրջանում  բավականին ակտիվ հարցազորւյցների շրջան է սկսել: Նրա   ակտիվությունը միանշանակ պայմանավորված է վերջինիս մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկությամբ: Գաղտնիք չէ, որ նա երկար ժամանակ է, ինչ հավակնում է վարչապետի աթոռին, ինչի համար էլ իր գրեթե բոլոր հարցազրույցներում հանգամանորեն խոսում է իր պատկերացումներից այս կամ այն ոլորտը զարգացնելու վերաբերյալ:



Բաղդասարյանի և առհասարակ ՕԵԿ-ի քաղաքական գործունեությունը մի փոքր, այսպես ասած, միանշանակ ընկալում չունի հասարակության շրջանում, ինչի պատճառով էլ ՕԵԿ-ի համար շատ դժվար կլինի դիրքերն ամրապնդել՝ առավել ևս, որ ընդդիմություն դառնալուց հետո որևէ էական փոփոխություն չգրացնվեց ՕԵԿ-ի վարած քաղաքականության մեջ:



Խոսակցություններ կային նաև, որ Արթուր Բաղդասարյանն, այսպես ասած, ՛՛ դաբրո՛՛ է ստացել Կրեմլից, դրա մասին ՕԵԿ-ական ԶԼՄ-ները մի շարք հոդվածներ պատրաստեցին, բայց չէ՞ որ անգամ ՕԵԿ-ի լոգոն ԵՄ է խորհրդանշում, էլ չենք խոսում այլ խոսուն ապացույցներից, որոնք հստակ ցույց են տալիս տվյալ կուսակցության արտաքին քաղաքական կողմնորոշումը: Գուցե նորմա՞լ է, որ ամբիցիաների բավարարման համար հեշտությամբ արմատապես փոխվի թե ներքին, թե արտաքին քաղաքական կողմնորոշումը, ո՞վ իմանա:



Առհասարակ ՕԵԿ-ի կենսագրությունը բավականին բուռն և հետաքրքիր է, սակայն արդյունավետության մասով դեռևս զերծ կմնանք որևէ գնահատական տալուց:


Այն մասին, թե արդյոք Բաղդասարյանի գործունեությունը կարող է  հասարականպաստ լինել, թե՞ սեփական քաղաքական ամբիցիաների բավարարման և անձնական բիզնեսն ընդարձակման փորձն է, կանդրադառնանք հաջորդիվ:

 



Շարունակելի

Նույն շարքից