Վերլուծական 

Բիգլեմոն ընկերությունը գուշակություններո՞վ է զբաղվել.թե՞ ուղղակի ստվերում է աշխատել

Analitik.am-ը  նախկինում անդրադարձել էր  ՛՛Բիգլեմոն՛՛  ընկերության նախկին աշխատակից Լ.Վարդանյանի հետ կատարվածին:

Այս գործի դատաքննությունը մեկնարկեց:

Առաջին հերթին հացաքննվեց Օքսանա Լոբախինան, ով,  ըստ գործով անցնող վկաների ցուցմունքների, նախաքննությանը ներկայացված տեսաձայնագրությունների , իր  կողմից բազմաթիվ անգամ  ԶԼՄ-ներում  արված հայտարարությունների  հանդիսանում է ՛՛Բիգլեմոն՛՛ ընկերության տնօրենը, սակայն   մինչև 2014 թվականը է, ուղղակի թղթաբանությամբ չի երևացել որպես տնօրեն՝ ի տարբերություն արդեն հարուցված քրեական գործի շրջանակներում  հրամանագրվել և լույս աշխարհին է ներկայացվել՝  որպես ընկերության փոխտնօրեն :

 

Լոբախինան  դատարանում հայտարարեց, որ ոչ այդ ընկերության հետ, ոչ էլ այս պատմության հետ  գրեթե կապ չի ունեցել: Իր խոսքերով, կապ ունի այնքանով, որ  2012 թվականից, լիազորագրի հիման վրա, փոխարինել է տնօրենին: Այստեղ պետք է նկատել, որ նույնիսկ այդ դեպքում չէր կարող  տնօրենին փոխարինող անձը  տեղյակ չլիներ ընկերությունում տեղի ունեցող անցուդարձից:


Ըստ մեր տեղեկությունների այս  անտեղյակ վկան բավականին ակտիվ գործունեություն է ծավալել նշված ընկերությունում: Առանց նրա թույլտվության և իմացության ոչ ոք ոչինչ չի արել՝ բնականաբար այդպես էլ պետք է լիներ՝ չէ՞ որ վերջինս փոխարինել է տնօրենին՝ բոլոր պարտականություններով և լիազորություններով հանդերձ, եթե իհարկե ՛՛բիգլեմոն՛՛ ընկերությունում՛՛ տնօրենի համար սահմանված չեն ամեն ինչ անտեղյակ լինելու  հատուկ պայմաններ՝ ինչն ուղղակի զավեշտալի է:  Առամց այս անտեղյակ  վկայի  թույլտվության ընկերությունում ոչ ոք աշխատանքի չի անցել, աշխատանքից ազատելու հարցը նույնպես լուծվել է բացարձակապես նրա ցանկությամբ, բնականաբար  աշխատակիցների աշխատավարձերի վճարել կամ չվճարելու հարցն էլ կախված է եղել տվյալ ամսում մեր վկայի տրամադրությունից:

 

Լոբախինան դատարանում հայտարարեց, որ աշխատակիցներն աշխատավարձը ստացել են հաշվապահությունից , և  ինքը  ՛՛Բիգլեմոն՛՛-ում եղել է ընկերության լիազորված անձ ,սակայն ստորագրելու իրավունք չի ունեցել, ինչպես նաև իրավունք չի ունեցել տնօրինելու ընկերության գումարները, բայց իրականում տուժված աշխատակիցների խոսքերից, ովքեր  տուժող չեն ճանաչվել, միանգամայն  պատկեր  է ձևավորվում:

 

Այս ամենով հանդերձ  քրեական գործում առկա են լիազորագրեր, որոնք տրվել են   Լոբախինայի անունով, առկա է նրա կողմից ՛՛Բենեֆիթ Քոնսալթինգ՛՛ ընկերության հետ կնքված և ստորագրված ծառայությունների մատուցման մասին պայմանագիր՝ թվագրված 2012 թ-ով: Նշենք, որ  նախաքննության ընթացքում Լ.Վարդանյանը կասկած էր հայտնել, որ հնարավոր է իր ստորագրությունը կեղծվել է հենց ՛՛Բենեֆիթ Քոնսալթինգ՛՛ ընկերության աշխատակիցների կողմից, քանի որ ՛՛Բիգլեմոն՛՛ ընկերության հաշվապահությունը նրանք են վարել:

 

Այս կասկածի օգտին է խոսում  այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված , 2012 թ-ով թվագրված պայմանագրի բոլոր էջերի ներքևի մասում առկա է Benefit.am հղումը: Գուցե մակերեսորեն այս հացին նայելիս առաջին հայացքից թվա, թե նորմալ է, որ առկա է, բայց այստեղ կան մի շարք հանգամանքներ: Նախ՝  ՀՀ Կայքերի գրանցման ռեգիստրում  Benefit.am կայքը գրանցվել է 2014 թ-ին՝ պայմանագիրը կնքելուց մոտ երկու տարի հետո, ուստի  այդ հղումը կարող էր պայմանագրի տակ հայտնվել երկու դեպքում՝

1. 2012 թ-ին պայմանագիրը կազմած և ստորագրած անձիք օժտված են պայծառատեսության ջիղով  կամ  էլ ակտիվ համագործակցում են գուշակների հետ և   կարողացել են երկու տարի առաջ կանխատեսել,  որ 2014 թ-ին ստեղծվվելու է  նման կայք, ուստիև դրել են հղումը:  

 

2. Ծառայությունների մասին պայմանագիրը 2012 թ-ին ուղղակի գոյություն չի ունեցել, երկու ընկերություներն էլ իրար հետ աշխատել են ՛՛Ստվերում՛՛, իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում շտապ կազմել են պայմանագիրը, թվագրել հետին թվով, իրոք տպել են ՛՛Բենեֆիթ Քոնսալթինգ՛՛ ընկերության տպիչով,   կայքի միջոցով, ինչի արդյունքում էլ հայտնվել է կայքի հղումը, և չեն նկատել,որ այնտեղ առկա է հղում , որի ծննդյան օրը չի համընկնում պայմանագրի ծննդյան օրվա հետ:


Մեր ՛՛գուշակների՛՛ հետագա ՛՛պայծառատեսությունների՛՛ մասին կտեղեկացնենք հաջորդիվ:






Շարունակելի

Նույն շարքից