Վերլուծական 

Յունիբանկի գործերն այնքան վատ են, որ սկսել է փող հայթայթել արտերկրից

analitik.am

Մենք նախկինում անդրադարձել ենք Յունիբանկի հերոսություններին, սակայն նրանց վերջին մտահաղացումն ուղղակի ապշեցնում է՝ փող հայթհայթելու համար ինչեր ասես, որ չեն մտածի:


Եվ այսպես ուշադրություն՝   U-Planet նոր քարտեր Յունիբանկի կողմից: Մեր 100 տոկոսանոց աֆշորային բանկը հավանաբար իր տարեկան 18 տոկոսանոց ավանդով չկարողացավ բարելավել իր ֆինանսական վիճակը և այդ պատճառով էլ այժմ թակարդ է լարում  արերկրում գտնվող մեր հայրենակիցների համար՝ առաջարկելով  նրանց քարտային հաշվի մնացորդի վրա կիրառել բարձր ավանդային տոկոսներ:

Դեռ ավելին՝ քարտն էլ ուղարկում է փոստով, առանց անձի բանկ ներկայանալու և անձամբ իր կողմից  քարտային հաշվի բացման հայտը լրացնելու: Ուղղակի ֆանտաստիկ պայմաններ: Ի՞նչ է սա նշանակում. 

Ցանկացած անձ կարող է ուրիշի փոխարեն բացել հաշիվ և քարտ ստանալ, չնայած մեր հերոս բանկը դրա դեմ մի բան կմտածի,իրենց համար կարևորը որ մեր միամիտ հայրենակիցները գումար փոխանցեն իրենց, որը  շատ հանգիստ կտնօրինեն իրենց փորձառու կառավարիչները: 

 

Յունիբանկում համոզված են, որ դրսում գտնվող մեր հայրենակիցները մեծ ցանկություն ունեն օգտվել խնայողությունները հայրենիքում  պահելու հնարավորությունից: Հատուկ իրենց համար էլ   U-Planet քարտեր են  թողարկել և առաջարկել են իրենց  դրամական միջոցներն ապահով պահելու շահավետ պայմաններ: Շատ բարի են Յունաբանկի աշխատակիցները՝ մասնավորապես կառավարիչները: Ի դեպ նման կառավարիչներից մեկը այժմ հետախուզվում է,իսկ մյուսի դեմ քրեական գործ է հարուցված: 


Կհարցնեք,  թե ի՞նչ են արել այս փորձառու բանկի փորձառու կառավարիչները, առանձնապես ոչինչ, ինչը  կհակասի ՅունիԲանկի ներքին ընդունված նորմերին, հակասությունն ընդամենը  ՀՀ Քրեական օրենսգրքի հետ է: Մեր հերոս բանկի կառավարիչները կեղծել են հաճախորդների ստորագրությունները և քարտային հաշիվներից գումարներ հափշտակել:

 

Զարմանալին այն է, որ ՀՀ ԿԲ-ն վերջերս տեղեկատվություն տարածեց՝ Կենտրոնական բանկը զգուշացնում է. գործարք մի կնքեք «Ռոսս Գրուպպ»-ի հետ, ընդունելի և գովելի քայլ:

Բայց միևնույն ժամանակ լռում է,այս տարբեր քրեական և քաղաքացիական գործերով դատարաններում գտնվող բանկի մասին:

 

Շարունակելի

Նույն շարքից