Վերլուծական 

Ի՞նչն է կապում Սուրիկ Խաչատրյանին և Խաչատուր Սուքիասյանին

analitik.am

Խաչատուր Սուքիասյանի վերջին շրջանի ակտիվությունը պարզվում է պայմանավորված է ոչ թե վերջինիս կողմից քաղաքականության վերադառնալու ցանկությամբ, այլ բացառապես մարդասեր՝ ավելի շուտ գյուղացիասեր, ազգասեր, տնտեսասեր մոտեցումներով:


Պարոն Սուքիասյանն ամենայն լրջությամբ է տրամադրված ՀՀ տնտեսության զարգացման հարցում՝ գյուղատնտեսությունը կփրկի մեզ կարգախոսով նա լծվել է բարդագույն խնդիրների լուծմանը: Մենք ամբողջ խմագրությամբ երկու ձեռքով ողջունում ենք պարոն Սուքիասյանի դեպի գյուղատնտեսությունը նման հոգեմաշ մոտեցումները: Հարգարժան Սուքիասյանը, ինչպես նշել է իր իսկ հարցազրույցում, բազմաթիվ հանդիպումներ է ունենում տնտեսվարողների հետ:


Մենք հիանում ենք նաև վերջինիս հանդուրժողականությամբ, քանզի նա հարցին, թե արդյոք հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ նույն Լիսկայի հետ, նա պատասխանել է, որ պատրաստ է ցանկացած մարդու հետ քննարկել և քննարկում է տնտեսության զարգացման հարցը: Մենք ամենևին չենք ուզում ասել, որ ՀՀ տնտեսության զարգացման հարցը մի մարդու հետ քննարկելը, ով ժամանակին մարդկանց աչքի առջև ծեծեց կնոջ՝ Սիլվա Համբարձումյանին, սեփական բիզնես շահերից ելնելով, մեղմ ասած անիմաստ է:


Խաչատուր Սուքիասյանը համոզված է, որ Լիսկան ուղղվել է, նա բարեգութ անձնավորություն է և Սյունյաց աշխարհը կպատի հազարավոր ընկուզենիներով (վերջերս մամուլում գրվեց այն մասին, որ Սյունիքի մարզպետը՝ հետևելով  Սուքիասյանը խորհուրդներին որոշել է Հայաստան ներկրվող ընկուզեղենն աճեցնել հենց Հայաստանում) որոնք կշենացնեն մեր երկիրը, կզարգացնեն գյուղատնտեսությունը և կերպարանափոխված Լիսկայի ՛՛թեթև՛՛ ձեռքով նոր էջ կբացվի հայոց աշխարհի գյուղատնտեսական կյանքում:


Սուքիասյանն այնքան հիացած է  Լիսկայի այդ քայլով, որ այսուհետ մարզպետներն այլևս քաղաքացիներ չեն, քանզի նա իր նույն հարցազրույցում նշել է, որ շատ կուզեր , որ ոչ միայն մարզպետները նման հարցերով զբաղվեին, այլև քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտները:


Այո, Սյունյաց աշխարհը շենացնող, հայոց ազգի փառք ու պատիվ, սեփական քրիտինքով հարստացած, մեկ լումա իր ողջ կյանքում չթալանած, անգամ մեկ ճանճ չսպանած, ընտրությունների ժամանակ երբեք կեղծիք չարած, անբասիր հեղինակություն ունեցող Լիսկան ՛՛սուրբ՛՛ է, այլ ոչ թե սովորական քաղաքացի:


Մեր խմբագրությունն այնքան ոգևորվեց Սուքիասյանի խորհրդից , որ Հայաստանում ցանկացած սմ2 պետք է որպես գյուղատնտեսական հող օգտագործվի, որ որոշեցինք խմբագրության մի հատվածում ծիրանի ծառեր տնկել՝ պտուղներից ջեմ կպատրաստենք և կարտահանենք, իսկ կտերն էլ կուղարկենք Հայէկոնոմբանկ, որպեսզի վերջինս դրանք որպես սերմացու վարկային արտոնյալ պայմաններով տրամադրի գյուղացիներին:


Իսկ այն հարցին, թե ի՞նչ է անում Հայէկոնոմբանկը գյուղատնտեսության զարգացման և առհասարակ հասարակության համար, ինչպես նաև ի՞նչ այլ հետաքրքիր, դեռևս անհայտ բացահայտումներ արեցինք Սուքիասյանի վերջին հարցազրույցից հետո, կանդրադառնանք հաջորդիվ:



Շարունակելի

Նույն շարքից