Անցյալ շաբաթ ֆինանսական աշխարհում բավականին կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Մարտի 20-ից դադարեցրեց իր աշխատանքը Լոնդոնյան ոսկու ֆիքսինգը (London Gold Fix - LGF) , որը զբաղվում էր ոսկու գնի ֆիքսման համակարգերով: LGF-ը ստեղծվել էր 1919թ-ին, և ընդամենը մի քանի տարի էր մնացել իր հարյուրամյակը նշելու համար:
LGF-ի գործունեությունը բավականին պարզ էր՝ ոսկու գները սահմանվում էին լոնդոնյան շուկայի մի քանի հեղինակավոր ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ, ովքեր ոսկու գնման և վաճառքի հայտեր էին ներկայացնում: Գինը ֆիքսվում էր այն ժամանակ, երբ ոսկու առաջարկի և պահանջարկի ընդհանուր ծավալը համընկնում էր՝ հենց այդպես էլ ստեղծվում էր «հավասարակշռող գին»:
Տասնամյակների ընթացքում LGF-ը համարվում էր համաշխարհային շուկայում ոսկու գնի սահմանման իդեալական գործիք, սակայն մեխանիզմի թերությունների մասին չէր խոսվում:
Խնդիրներ միշտ էլ եղել են, որոնք վերջին 10-20 տարում սկսեցին անհանգստություններ պատճառել:
1970-ից սկսած, երբ Բրետտոն Վուդսյան համակարգի ապամոնտաժում տեղի ունեցավ, ոսկին դե յուրե դադարեց մոնետարային մետաղի գործառույթ իրականացնել և դարձավ սովորական փոխանակային ապրանք: Նման պայմաններում, տրամաբանական կլիներ ոսկու առևտուրը կարգավորել ապրանքների շուկայում գործող կանոններով: Հենց այս պատճառով էլ վերջին տասնամյակում LGF-ը կարծես անախրոնիզմ լիներ, հին համակարգ, որը ինչ-որ չափով լրացնում էր, ինչ-որ չափով փոխարինում գունավոր և թանկարժեք մետաղներով զբաղվող սովորական առևտրային հարթակներին:
Որոշ փորձագետներ պնդում էին, որ LGF-ը Ռոտշիլդների համար գերազանց գործիք է՝ ոսկու շուկան կառավարելու համար: Նշենք, որ ոսկու ստանդարտը ստեղծվել է 19-րդ դարում Ռոտշիլդների ջանքերի շնորհիվ: Նապոլեոնական պատերազմներից հետո այս ընտանիքի ձեռքում էր կենտրոնացել եվրոպական ոսկու հիմնական մասը, իսկ ոսկու ստանդարտը նպաստեց նրանց գերհարստացմանը, քանզի թանկարժեք մետաղի նկատմամբ ձևավորում էր կայուն պահանջարկ: Ռոտշիլդները չէին վաճառում այդ ոսկին պետությունների ԿԲ-ներին կամ գանձարաններին, այլ տալիս էին ոսկու կրեդիտների տեսքով:
Առաջին համաշխարհային պատերազմը որոշ ժամանակով կանգնեցրեց ոսկու ստանդարտի մեխանիզմի գործունեությունը, ինչի արդյունքում էլ Ռոտշիլդները 1919 հիմնեցին LGF-ը՝ շարունակելով կառավարել համաշխարհային ոսկու շուկան Լոնդոնյան ոսկու ֆիքսինգի մեխանիզմի միջոցով:
Ոսկու համաշխարհային շուկայում հայտնի «ոսկյա հնգյակի» հիմնական անդամը Ռոտշիլդների լոնդոնյան բանկն է՝ N M Rothschild & Sons, որը ստեղծվել է 19-րդ դարի սկզբին Նատան Ռոտշիլդի կողմից: Հնգյակի մնացած անդամները նույնպես թելերով կապված են Ռոտշիլդների հետ: Կարելի է ասել, որ LGF-ը Ռոտշիլդների ընտանեկան բիզնեսն էր:
Ճիշտ է ՝ 2003-ին N M Rothschild & Sons բանկը դուրս եկավ LGF-ից, սակայն դա չի նշանակում, որ Ռոտշիլդները թողեցին ոսկու առևտրի կառավարումը: Նրանք շարունակում էին կառավարել LGF-ի գործունեությունը: Այս ընթացքում ոսկու շուկայում մի շարք չարաշահումներ տեղի ունեցան: Ամեն վարկյան իրավիճակը կարող էր դուրս գալ կառավարումից և համաշխարհային սկանդալ առաջանար: Հենց այդ պատճառով էլ Ռոտշիլդները դուրս եկան LGF -ից և սկսեցին ստվերում գործել:
2003թ-ին աշխարհում ոսկու հետ կապված բավականին հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան, որոնց հետ կապված տեղեկությունները Ռոտշիլդներին պատկանող ԶԼՄ-ները ամեն կերպ քողարկում էին: Հենց այդ ժամանակահատվածում իրագործվեցին այսպես կոչված «վոլֆրամյան ոսկու» գործարքները, բայց այդ գործարքների մասին տեղեկությունները հայտնվեցին ԶԼՄ-ներում միայն տաս տարի անց:
LGF-ի հետ կատարվող վերջին դեպքերը կապված են համաշխարհային «փողի տերերի»՝ Ռոտշիլդների և Ռոկֆելերների կլանների կողմից տարվող խաղի հետ, որտեղ Ռոտշիլդների հիմնական խաղադրույքը ոսկին է, իսկ Ռոկֆելերներինը՝ դոլարը:
Այն մասին, թե ի՞նչ ազդեցություն կունենա համաշխարհային այս երկու խոշորագույն մագնատների, ովքեր միմյանց համար և մրցակից են, և գործընկեր, խաղը համաշխարհային ընդհանուր ֆինանսական վիճակի, ինչպես նաև ՀՀ-ի վրա հաջորդ հոդվածներում:
Շարունակելի