Վերլուծական 

Տրեխներով տղան,ավազահա՞նք է խլում

Նախկինում անդրադարձել էինք ՀՀ Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալ, մեր տրեխներով հերոսին և նրա կախարդական տրեխներին:Անկեղծ ասած,  մեր նյութերը մի քիչ հումորիստական էին և սարկազմով լի՝ նախատեսված հումորի զգացում ունեցող ընթերցողների համար:


Այդպիսի բազմաթիվ ընթերցողներ գտնվեցին, ովքեր  ընդունելով հումորը խմբագրությունը հեղեղել էին նամակներով և կախարդական տրեխներ էին ուզում: Սակայն հումորը հումորով,բայց պարզվում է մեր տրեխներով հերոսը լուրջ է ընդունել, որ իրոք իր տրեխները կախարդական են և, ինչպես ինքն է շեշտում իր մտերիմների մոտ,  իր ղարաբաղյան ծագումը իրեն թույլ է տալիս ամեն ինչ և հասել է այն աստիճանի , որ անցել է բացահայտ քցոցիին՝  այդ նպատակի համար  փորձելով  ծառայացնել իր պաշտոնը և ՀՀ դատական համակարգը:


Այսպես՝  ինչպես գրել էինք նախորդ հրապարակումներում, հայտնի ֆինանսական բուրգի գործով մեր տրեխներով հերոսին օդից մնացել էր ավազահանքի 50 տոկոս բաժնեմաս: Վերջինս այն մեկուկես տարի առաջ վաճառել էր՝ դիմացը վերցնելով 2 բնակարան նորակառույց շենքում  և 250 ք/մ ոչ բնակելի տարածք: Բնականաբար,  այդ ամենը առուվաճառքի պայմանագրում չի ֆիքսվել, որովհետև ավազահանքի բաժնեմասը վաճառվել է ընդամենը 25 000 ՀՀ դրամով:


Նոր սեփականատերն  այնտեղ մոտ 160 000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել: Մեր հրապարակումներից հետո Մուշեղ Սաֆարյանն իրոք լուրջ է ընդունել,  որ իր Ճարտար գյուղի տրեխները կախարդական են,  և դիմել է դատարան՝ հայտարարելով,  որ չի ստացել իր 25000 ՀՀ դրամը, ուստի  հետ է պահանջում ավազահանքը: Ավելին՝ իր հայցադիմումում խոսք անգամ չկա իր կողմից վաճառքի համար արդեն իսկ ստացած գույքերի մասին: Փաստացի,  ժողովրդական լեզվով ասած, Մուշեղ Սաֆարյանն ավազահանքի նոր սեփականատիրոջը նույնպես փորձում է քցել:  Չենք կարող ասել, թե որքանով նրան կօգնի իր կողմից անընդհատ շահարկվող ղարաբաղյան ծագումը և կախարդական տրեխները, բայց նշենք միայն, որ ՀՀ  վերահսկիչ պալատի աշխատակից Մուշեղ Սաֆարյանի այս գործողություններից, մեղմ ասած,  վատ հոտ է գալիս,իսկ ավելի մեղմ ասած՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հոտ (խոշոր չափերի խարդախություն):


Ինչևէ,  դեպքերի հետագա զարգացումները ցույց կտան,թե  մեր հերոսի կողմից մշտապես նշվող երկու հիմքերը՝  իր ծագումը  (Ղարաբաղ) և Ճարտարի տրեխները,  ևս մեկ անգամ կօգնե՞ն նրան, թե այս անգամ տրեխները կախաղան կհանվեն:


Շարունակելի 

Նույն շարքից