Վերլուծական 

Տրեխներով տղան փորձում է ավազահանքը խլել դատախազության բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով

Երկու օր առաջ  Երևան քաղաքի հարմարավետ, գողտրիկ «Ազնավուր» սրճարանում պատահաբար հանդիպեցինք մեր կայքի հիթ տասնյակը գլխավորող, Ղարաբաղի Ճարտար գյուղից տրեխներով Հայաստան եկած և «հալալ» քրտինքով հարստացած,  ՀՀ ԱԺ  Վերահսկիչ պալատի աշխատակից,  անզուգական Մուշեղ Սաֆարյանին:


Ճիշտ է՝ անկախ այն հանգամանքից, որ մեր օրերի Օստապ Բենդերին կենդանի տեսնելը, նրա ձայնը լսելն ինքնին արտառոց երևույթ էր, բայց այնուամենայնիվ մենք չէինք անրադառնա այս հանդիպմանը, եթե չլիներ մի բայց․ Մեր հերոսի   զրուցակիցը ՀՀ Գլխավոր Դատախազության բարձրաստիճան պաշտոնյա էր, իսկ խոսակցության թեման ավելի հետաքրքիր էր,  քան կարելի էր պատկերացնել:


Դատախազության աշխատակցի անունն Առնո էր,իսկ խոսակցության թեման էլ՝  Տրեխներով տղայի կողմից Ջրաբերի ավազահանքի խլման օպերացիան էր և  հաջողության դեպքում շահույթի բաշխումը: Դատախազության աշխատակից Առնոն, ուշադիր լսելով Տրեխներով տղայի առաջարկը,  ոգևորվեց և ասաց  ( ի դեպ հենց այս բառերն էլ դարձան մեր նյութի հրապարակման բուն պատճառը). «Առաջարկդ լավն է, և իրատեսական, ասեմ ավելին, քանի ես կամ, կարող ես նույնիսկ մարդ սպանել և չես նստի»։


Խոսակցության ընթացքում նաև  պարզ դարձավ, որ Տրեխներով տղան և Առնոն  վաղուց են  ծանոթ,  ունեն համատեղ բիզնես՝ խոսքը ձկնաբուծարանի մասին է,  համատեղ վերցրած վարկեր, և «Ավազահանք» օպերացիայով վերջիններս պատրաստվում էին փակել վարկը:


Ինչևէ, այս ամենից հետո մենք ուղղակի ցնցված էինք զույգի անկաշկանդվածությունից, նրանք գտնվում էին հասարակական վայրում, իրենց անպատժելիությունից ոգևորված նախապատրաստվող հանցագործության մասին խոսում էին բավականին բարձր՝ այն աստիճան, որ սրճարանի  մնացած հաճախորդները  նույնպես զարմացած նայում էին նրանց:  Մուշեղ Սաֆարյանը գոնե  կախարդական տրեխներ  ունի և բնականաբար կմնա անպատիժ, իսկ հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է հույսը դրել ՀՀ Գլխավոր Դատախազության պաշտոնյան: Նա էլ հո տրեխներ չունի՞։ 

Նույն շարքից