Վերլուծական 

Ո՞վ է «ղդիկ տալիս» Արփինե Հովհաննիսյանին

analitik.am

Այսօր մայրության և գեղեցության տոնն է, ուստի ելնելով կանացի սոլիդարությունից, խորն անդրադարձ չենք կատարի ՀՀԿ և ԲՀԿ կանանց ինտրիգներին և խարդավանքներին։ Իրականում մեզ չի էլ հուզում, թե ով ինչ գնով է փորձում կարիերա անել իր քաղաքական կուսակցության ներսում, ավելին՝ ինչքան ինտրիգները շատ, այնքան ավելի հետաքրքիր մեր՝  ԶԼՄ-ների համար։ Չէ՞ որ եթե ՀՀԿ-ական կանայք տուրք չտային սադրանքներին, մենք կզրկվեինք վերջին օրերին մեր ուրախությունը դարձած լուսանկարներից։

 


Ինչպես նշեցինք, հաշվի առնելով Ապրիլի 7-ը,  հանգիստ կթողնենք կանանց թեման, սակայն խոստանում ենք, որ տեսանելի  ապագայում կանդրադառնանք  փայլուն ապագա ունեցող կին քաղաքական գործիչներին և կանացի այլ թեմաներին։ Անոնսի կարգով ներկայացնենք առաջիկա թեմաները․


1․ Ո՞ վ է  «ղդիկ» տալիս Արփինե Հովհաննիսյանին։


 

2․Ո՞վ է հայտնի Զագսի Անոն և ի՞նչ գործառույթներ է նա իրականացրել Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մոտ։


 

3․Ո՞ր լրջագույն կին ընդդիմադիր գործչի աղջիկն է աշխատում ՀՀ Կենտրոնական Բանկում՝ ստանալով շատ բարձր աշխատավարձ և ինչպե՞ս է դա նրան հաջողվել։


 

4․Ինչպե՞ս հայելու միջոցով կառավարել թերթ, ֆոտոլրագրող և լրատվական կայք։


 

5․Ինչպե՞ս հայելու միջոցով ձեռք բերել բնակարան Երևանի կենտրոնում և գերեզմանատարածք Արարատի մարզում։


 

Ի դեպ մեր կայքի և մեր կայքի ընթերցողների անունից շնորհակալություն ենք հայտնում ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, քանզի  նրա շնորհիվ պատռվեց ՀՀԿ-ական կանանց դիմակը, և ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես ենք մենք հարգում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Չնայած մեր գործընկեր Հրապարակ օրաթերթի  «Արփինեն Ծիծեռնակաբերդում «ղդիկ է տվել» ՀՀԿ -ի կանանց… » վերնագով   հրապարակմանը մինչ այս պահը չկա բացատրություն, թե  

 

1․Ինչո՞ւ է առաջին շարքերում կանգնած Արփինե Հովհաննիսյանը  բացակայում  լրատվական կայքեր ուղարկված լուսանկարներում այն դեպքում, երբ նա կանգնած էր առաջին շարքերում,


2․Ինչո՞ւ էր Արփինե Հովհաննիսյանի կողմից կառավարվող irakan.info կայքում երկու օր շարունակ ՀՀԿ կանանց լուսանկարները դրված որպես գլխավոր լուր։

 

Ինչևէ՝ մաղթում ենք , որ նման ինտրիգները շարունակական լինեն։ ՀՀԿ կանայք դեռ երկար կքննարկեն այս թեման իրենց կուսակցության ներսում և ոչ միայն, իսկ ԶԼՄ-ներն էլ  այդ ընթացքում ուշիուշով կհետևեն հետագա ինտրիգների զարգացումներին՝ հագեցնելով իրենց ընթերցողների հետաքրքրասիրությունը։



Շնորհավորում ենք բոլոր կանանց մայրության և գեղեցկությանը տոնը։

 

 

 

Նույն շարքից