Վերլուծական 

Ներսես Նազարյանի Ֆինանսական Քիլլերի համար Դատախազը 14 տարվա ազատազրկում պահանջեց

Ապրիլի 2-ին  հայտնի ֆինանսական բուրգի գործով մեղադրող դատախազը  գործով ամբաստանյալ Ա.Անդրեասյանի համար 14 տարի ազատազրկում պահանջեց`  գույքի ամբողջ բռնագանձմամբ, առավել խոշոր չափի խարդախություններ կատարելու համար:


Հաշվի առնելով ամբաստանյալի առողջական վիճակը  վստահաբար կարելի է ասել, որ մեղադրող դատախազի պահանջած պատիժն ամբաստանյալի համար հավասարազոր է ցմահ ազատազրկման: Ինչն է զարմանալի՝ դեռ երբեք ՀՀ Քր.Օրի 178 հոդվածի 3-րդ մասով այդ աստիճանի խիստ պատիժ չի պահանջվել :


Վերլուծելով վերոնշյալն ակամայից գալիս ենք մի եզրակացության՝  ՀՀ Դատախազությունն այս քայլով փորձում է ամբաստանյալին՝ առ այն, որ Նազարյան-Բաբակեխյան զույգի կողմից լռելու դիմաց տված խոստումներն անիրականանալի են, ուստի  մինչև վճռի հրապարակումը հնարավորություն է  տրված  Ա.Անդրեասյանին պատմել ճշմարտությունը, որն  առանց աիր պատմելու էլ   բոլորը գիտեն արդեն:


Ինչևէ, մտորելու հերթը հիմա  ամբաստանյալ Ա․Անդրեասյանի և նրա ընտանիքի անդամներինն է: Հակառակ դեպքում, ամենայն հավանականությամբ, մեղադրող դատախազի պահանջած պատժաչափը կիրականանա, և Ա.Անդրեասյանը կհամալրի նույն Կ.Բաբակեխյանի խոստումներին հավատացած ՛՛թեթև ազատազրկման՛՛ վայրերում գտնվող կալանավորների շարքը:


Իսկ Ա.Անդրեասյանի համար, կրկնում ենք, 14 տարի ազատազրկումը հավասարազոր է ցմահ ազատազրկման:

Նույն շարքից