Մշակույթ 

Բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը

analitik.am

Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը։

Այն ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։ Մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։

Մենակատարներ՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Արմեն Հյուսնունց (սաքսոֆոն)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Արմեն Հյուսնունց։

Նույն շարքից