Ռազմական 

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը շուտով կհամալրվեն նոր զինատեսակով. ՀՕՊ զորքերի պետի տեղակալ. razm.info

analitik.am

ՀՀ զինված ուժերը ձեռք է բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:

«Լրահամալրումը զգալի է: Այն ապահովում է կրակի բավականին մեծ խտություն: Նաև այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ… Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, և երկար տարիներ որևէ խնդիր չենք ունենա:

«Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով,  հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են  խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,–մասնավորապես նշել է Արթուր Պողոսյանը:

Գնդապետի խոսքով՝ լրահամալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են զինատեսակի՝ հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ:

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը նաև հայտնել է, որ ունեն նոր պայմանագրեր տարբեր երկրների հետ: Շատ շուտով հակաօդային պաշտպանության ՀՀ ԶՈւ զինանոցը կհամալրվի ավտոմատացված, ավելի մեծ հնարավորություններով տեխնիկայով: Այդ զինատեսակը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի դեմ:

Մանրամասն՝ razm.info

Նույն շարքից