Ռազմական 

Զորակոչ՝ Արցախում

analitik.am

Հունվարի 9-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2018թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան զինվորականներ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Ողջունելով զինակոչիկներին՝ բանակի շտաբի պետը վստահեցրել է, որ հրամանատարությունը անելու է ամեն հնարավորը, որպեսզի վերջիններս լիարժեք կերպով հարմարվեն նոր միջավայրին և ամենասեղմ ժամկետներում կայանան որպես հայրենյաց լիարժեք պաշտպաններ:

Հանդիսավոր միտինգի ավարտից հետո անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը:

Նույն շարքից