Մշակույթ 

Ընդհամենը 15 րոպեում վաճառվել է համերգի բոլոր տոմսերը

analitik.am

Բրիտանացի երգչուհի Քեյթ Բուշի     22 համերգների շարքի տոմսերը վաճառվել են վաճառքի սկսվելուց հետո 15 րոպեների ընթացքում, որը կայանալու էր Լոնդոնում:

 

«Ես ապշած եմ իմ համերգների հանդեպ ուշադրությունից: Շատ շնորհակալ եմ: Ակնկալում եմ ձեզ բոլորիդ շուտով տեսնել»,- հայտարարել է Բուշը։

 

 

Ընդհանուր առմամբ վաճառքի էր հանվել 80 հազար տոմս։ Համերգների շարքն անցկացվելու է օգոստոսի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբ Լոնդոնի Hammersmith Apollo համերգային դահլիճում:

 

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Բուշը 15 համերգ կունենա Լոնդոնում, սակայն մեծ պահանջարկի պատճառով որոշում է կայացվել լրացուցիչ ելույթներ նշանակել:

 

Համերգների շարքի տոմսերը վաճառքի են հանվել Լոնդոնում ուրբաթ առավոտյան 9:30-ին։

 

Բուշն իր երկարատև կարիերայի ընթացքում հազվադեպ է ելույթ ունեցել բեմում, իսկ նրա միակ համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 1979 թվականին:

 

Նույն շարքից