Ռազմական 

Զախարովան չի բացառել, որ Սիրիայում ամերիկյան հարվածից զոհվածները հնարավոր է ՌԴ քաղաքացիներ են

analitik.am

Ռուսաստան ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ Սիրիայում ամերիկյան ուժերի հարվածի արդյունքում կարող է ՌԴ քաղաքացիներ զոհված լինեն:

Զախարովան մասնավորապես նշել է, որ բախման պատճառները դեռ հայտնի չեն, դեմքն ուսումնասիրվում է: Իսկ ինչ վերաբերվում է զոհերին, ապա նրանց թիվը հասնում է 5-ի և ենթադրվում է, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են:

Ամեն դեպքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ խոսքը ռուսաստանցի զինծառայողների մասին չէ:

Հավելենք, որ վերոնշյալ բախումը տեղի է ունեցել փետրվարի 8-ին, ինչի մասին հայտարարել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան:

 

Նույն շարքից