Քրդական ինքնապաշտպանական ջոկատների կին մարտիկները հակատանկային հրթիռով ոչնչացրել են թուրքական զինված ուժերի ACV-15 զրահամեքենան: Դա տեղի է ունեցել Աֆրինում: Այս մասին հայտնում է Al Masdar News-ը, որը հրապարակել է նաև համապատասխան տեսանյութը:
Փետրվարի 5-ին քրդերը ոչնչացրել էին թուրքական ՀՄՄ: Այն ժամանակ թուրքական ռազմական տեխնիկան խոցվել էր «Ֆագոտ»-ով: