Գիտություն 

Նախարարը ծնողներին խորհուրդ է տալիս թեթև ճաշ դնել աշակերտների հետ պայուսակի քաշը չծանրացնելու համար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, խոսելով աշակերտական պայուսակների քաշի խնդրի մասին, նշեց, որ մեղավոր են նաև ծնողները, ովքեր շատ ավելորդ բաներ են լցնում երեխաների պայուսակների մեջ:

Նախարարի խոսքերով, եթե պայուսակում լինեն միայն պահանջվող գրքերն ու տետրերը, իսկ ծնողները ճաշի հարցում նախընտրությունը տան ավելի թեթև բաների, աշակերտական պայուսակի քաշը կնվազի:

Ամեն դեպքում նախարարը չհերքեց, որ խնդիրը գոյություն ունի՝ նշելով, որ աշխարհում դրա լուծման համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Մասնավորապես, կարելի է աշակերտներին կոնկրետ առարկայի երկու գիրք տրամադրել՝ մեկը դպրոցի համար, մեկը տան: Այդ դեպքում աշակերտները ստիպված չեն լինի գիրքն ամեն օր դպրոց տանել:

Տարբերակներից մյուսն էլ պլանշետներով ուսուցումը կազմակերպելն է, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում երեխաները խնդիրներ են ունենում տեսողության հետ:

 

  • 8
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    8
    Shares

Նույն շարքից