ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարծում է, որ մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որով մի շարք դեղեր այսուհետ հնարավոր է լինելու ձեռք բերել բացառապես դեղատոմսերով, մեզ կմոտեցնի քաղաքակիրթ աշխարհին:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալթոնյանն ասաց, որ դեղատոմսերով վաճառվելու են հոգեմետ դեղերը, թմրանյութերը և ուժեղ ազդող նյութեր պարունակող դեղամիջոցները, քանի որ դրանց օգտագործման համար մարդիկ պետք է պարբերաբար բուժհետազոտություն անցնեն:
Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքացիները բողոքում են օրենքից, Ալթունյանն ասաց, թե դժգոհությունները պայմանավորված են անտեղյակությամբ:
Նախարարը նաև նշեց, որ դեղատոմսերով պետք է ձեռք բերել 2500 դեղամիջոց, իսկ մնացած 2000-ը շարունակելու են վաճառվել ազատ: