Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է նոր գլոբալ համաճարակի (Պանդեմիա) մեծ հավանականության մասին, որի պատճառը դառնալու է դեռ անհայտ վարակը, հայտնում է Science Alert-ը, փոխանցում է Լենտան:
Փորձագետները կազմել են այն հիվանդությունների ցանկը, որոնցով կարող է մարդկությունը վարակվել համաճարակի ժամանակ: Գիտնականներն արդեն սկսել են համապատասխան քայլեր ձեռնարկել համաճարակի սկսվելու դեպքում արագ արձագանքելու համար:
Մասնագետները մտավախություն ունեն, որ նոր համաճարակը կարող է նույն հետևանքներն ունենալ, ինչն ունեցավ «Իսպանուհի» գրիպը 1918-19 թվականներին, երբ մահացավ 50-100 միլիոն մարդ: