Ռազմական 

Վերջին երկու տարում Հայաստանը 124 միլիոն դոլարի զենք է ձեռք բերել

analitik.am

Վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետությունը 124 միլիոն դոլարի զենք է ձեռք բերել՝  զենքի ներկրման ծավալով զբաղեցնելով աշխարհում 54-րդ տեղը: Այս մասին ասված է SIPRI-ի զեկույցում: Զեկույցում նաև նշվում է, որ Երևանը հիմնականում զենքը գնել է Ռուսաստանից՝ ձեռք բերելով «Սմերչ»,  «Վերբա», «Կոռնետ» հակատանկային հրթիռային կոմպլեքսներ և այլն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը  զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է 27-րդ տեղ՝ 551 միլիոն դոլարի հասնող գնումներով: Ադրբեջանի դեպքում հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ Իսրայելը:

Զեկույցում հայտնվում է, որ աշխարհում ամենաշատ զենքը վաճառել է ԱՄՆ-ը, որին հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը, որը հնգյակից դուրս  է մղել Մեծ Բրիտանիային:

Հավելենք, որ 2013-17 թվականներին աշխարհում զենքի վաճառքի ծավալերն աճել են 10 տոկոսով:

 

 

Նույն շարքից