Թուրք զինվորականները հայտնում են, որ շրջափակման մեջ են վերցրել սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական մասը, փոխանցում է Անադոլու գործակալությունը:
Բացի դրանից, թուրքական կողմը նշում է, որ իր վերահսկողությունն է հաստատել քաղաքի մարտավարական նշանակություն ունեցող բոլոր կետերի նկատմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ Աֆրինում ավելի քան 3,4 հազար քուրդ գրոհային է ոչնչացվել: