Գիտություն 

Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, որի ընթացքում  հանդիպում է ունեցել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը, միջբուհական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի  պետական  համալսարանի  Երևանի մասնաճյուղի գործունեության արդյունավետության բարձրացմանը, կրթական ծրագրերի ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:  ՀՀ ԿԳ  նախարարն իր խոսքում շեշտել է համալսարանական գիտության զարգացման կարևորությունը և առաջարկել Մոսկվայի պետական  համալսարանի  Երևանի մասնաճյուղում ներդնել մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր՝ թիրախային դիտարկելով բնագիտական ուղղությունները: Քննարկվել է նաև Երևանի մասնաճյուղում հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների  վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունը: Ռեկտոր Վ. Սադովնիչին  պատրաստակամություն  է հայտնել աջակցել քննարկված հարցերի կարգավորմանը՝ միաժամանակ կարևորելով երևանյան մասնաճյուղում կրթական նոր ծրագրերի իրականացումը: Նա հույս է հայտնել, որ համալսարանն առաջիկայում կդառնա հայ-ռուսական գիտակրթական երկխոսության ևս մեկ արդյունավետ հարթակ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցերի:

Նույն շարքից