Տնտեսություն 

Չինաստանի պատասխանը՝ Թրամփին

Այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները հրապարակեցին Չինաստանից ներկրվող ապրանքների ցանկը, որոնց համար 25 տոկոս մաքսատուրք է գործելու, Պեկինը որոշեց երկար-բարակ չմտածել և դիմեց համարժեք պատասխանի:

Արդեն այսօր՝ ապրիլի 4-ին, չինական իշխանությունները որոշում են հրապարակել, որի համաձայն 25 տոկոս մաքսատուրք է սահմանվելու ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքատեսակների համար: Չինական իշխանությունների որոշումը տարածվելու է ԱՄՆ-ից ներկրվող ավտոմեքենաների, պահածոյացված մսի, քիմիական և ավիաշինարարական մթերքների և այլնի վրա: Ընդհանուր առմամբ, չինական ցուցակում հայտնվել է 106 անուն ապրանք:

Բացի դրանից, Չինաստանը պատրաստվում է ամերիկյան տնտեսական քաղաքականության հարցով դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված ամերիկյան ցուցակում հայտնվել էր Չինաստանից ներկրվող 1300 անուն ապրանք:

 

Նույն շարքից