Բարի օր Իրավական 

ՄԻԵԴ-ի հերթական վճիռն՝ ընդդեմ Հայաստանի

analitik.am

ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանին Հայաստանի կառավարությունը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի 2410 եվրո: ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի:

Կարեն Պողոսյանը 2009-ի նոյեմբերի 18-ին  հայց էր  ներկայացրել արդարացի փոխհատուցման պահանջով: Դիմումատուն պահանջել է 92 000 եվրո: Դիմումում նշված է եղել, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության իրավունքի խախտում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է  ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից:

Դիմումատուն առանց թույլտվության Երևանի արվարձաններից մեկում 1000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն, որը բաղկացած է եղել պահեստից ու անավարտ շինությունից: 2001 թվականին դիմումատուն հատուկ հայց է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը: Քաղաքացու հայցը բավարարվել է, և Անշարժ գույքի կադաստրից նրան տրվել է սեփականության վկայական:

2009թ.-ին գլխավոր դատախազի տեղակալն առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն և մերժել դիմումատուի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը: Վերաքննիչ բողոքը բավարարվել է։

2018-ի մարտի 29-ին ՄԻԵԴ-ն  արձանագրել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։

Բավարարվել է նաև դիմումատուի փոխհատուցման պահանջը՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար դիմումատուին վճարել 1.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1.410 եվրո՝ դատական ծախսերի համար։

 

 

Նույն շարքից