Ռազմական 

Ռուսները սկսել են Սիրիայում վնասել ամերիկյան անօդաչուները

Ռուսաստանցի զինվորականները մի քանի շաբաթ առաջ սկսել են Սիրիայում խանգարել ամերիկյան անօդաչուներին՝ վնասելով դրանց GPS-ները: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ ռուսական միջամտության արդյունքում անօդաչուները սկսել են սխալ տեղեկություններ հաղորդել, իսկ դրանց փչանալու դեպքում չի հաջողվում պարզել պատճառները:

NBC-ի աղբյուրի խոսքերով, ի հայտ եկած խնդիրը լուրջ ազդեցությու է ունենում Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների վրա՝ վատ իմաստով:

Այս ինֆորմացիան դեռ պաշտոնապես չի հաստատվել կամ հերքվել:

 

Նույն շարքից