Ապրիլի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են 2018թ. ՀԱՊԿ հավաքական ուժերի և ստորաբաժանումների օպերատիվ և մարտական պատրաստությանը, տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Ինչպես Analitik.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ, քննարկել երկկողմ ռազմական համագործակցության օրակարգային խնդիրներ: