IT Գիտություն 

Նոր թռչող ռոբոտ-մեդուզա

Նյու Յորքի համալսարանի հետազոտողները ստեղծել են թռչող ռոբոտ, որի շարժումը մասամբ պատճենում է ջրի տակ մեդուզայի շարժումը՝ հայտնում է Phys.org-ը: Այն կարող է կախվել որոշակի կետի գլխավերևում, իջնել կամ բարձրություն հավաքել, ինչպես նաև թռչել որոշակի ուղղությամբ:

Պլաստիկ ռոբոտը ընդամենը 2 գրամ է: Այն մի քիչ դժվար է ռոբոտ անվանելը, քանի որ ինքնին բարդ էլեկտրոնային միջուկ չունի: Կորպուսում տեղակայված է էլեկտրաշարժիչ, որը էներգիա է ստանում մալուխի միջոցով: Ներքին էլեկտրոնային միջուկի բացակայության պատճառով սարքը չի կարող փոխել թռիչքի ուղղությունը:Նշվում է, որ «լողակները» մեկ վայրկյանում 20 շարժում են կատարում:

Սարքի յուրահատկությունն այն է, որ հավելյալ կարգավորիչներ կամ միկրոսխեմաներ պետք չէ տեղադրել նրանում՝ օդում սարքի կայունության ապահովման համար: Ապագայում նման սխեման կկիրառվի փոքր, սակայն հզոր թռչող սարքերի ստեղծման համար: 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից