Մշակույթ 

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ

analitik.am

Հարգարժան ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ,
աշխարհն այսօր նշում է Ջազի միջազգային օրը: Գաղտնիք չէ, որ երաժշտական այս ոճը իր զգացմունքային ու գերող ելևէջներով դարձել է միլիոնների կյանքի և առօրյայի անբաժանելի ու հաճելի մասնիկը: Ջազը բազում երկրպագուներ ունի նաև մեր երկրի մայրաքաղաք Երևանում: Ավելին, մենք ունենք ջազի վարպետներ՝ կոմպոզիտորներ ու կատարողներ, ովքեր աշխարհի բազմաթիվ երկրներում արժանացել են միջազգային ճանաչման և հանրաճանաչ դարձրել հայկական ջազը:
Ջազը ոչ միայն երաժշտության տեսակ է, այլ նաև մտածելակերպ ու ազատություն, ինչն իր հերթին տալիս է ինքնարտահայտման ու ինքնադրսևորման մեծագույն հնարավորություն: Համոզված եմ, որ երևանյան ջազը ճգրիտ բնութագրում է 2800-ամյա մայրաքաղաքի այսօրեական , արդի շունչը:
Շնորհավորելով ջազային երաժշտության հեղինակներին, կատարողներին ու երկրպագուներին՝ մաղթում եմ քաջառողջություն, նորանոր հաջողություններ, ստեղծագործական ավյուն և ջազով տարվելու և արարելու անսպառ ներշնչանք:

 

Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ

 

Նույն շարքից