Ֆեյսբուք 

Սաակաշվիլին Հայաստանի ԱԺ պատգամավորներին հիմար է անվանել. Վրաստանի նախկին նախագահը հետևում է Ազգային ժողովին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի Ազգային ժողովում ինչ-որ հիմարներ Նիկոլ Փաշինյանին կապում են ինձ հետ: Ես Փաշինյանին չեմ ճանաչում, բայց այդ պատգամավորներին ցանկանում եմ ասել, որ նրանք խնդիրներ ունեն ոչ թե միջազգային դավադրության հետ, այլ՝ սեփական ժողովրդի, ում հոգնեցրել է  ձեր գողություններն ու ցինիզմը: Հայաստանը լինելու է կոռուպցիայից ազատված և հաջողակ:

Նշենք, որ այսօր խորհրդարանում Սաակաշվիլիի մասին Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին ՀՀԿ-ական պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Տաճատ Վարդապետյանը:

Նույն շարքից