Walt Disney Animation Studios ընկերության «Սառցե սիրտը» անիմացիոն ֆիլմը ճանաչվել է ամենահաջողակն անիմացիայի պատմության մեջ: Համաշխարհային վարձույթում այն հավաքել է ավելի քան մեկ մլրդ դոլար:
Ռեժիսորներ Քրիս Բակի և Ջենիֆեր Լիի աշխատանքն ընդգրկվել է «միլիարդատերերի ակումբում»` հավաքելով 1 մլրդ 72 մլն դոլար:
Մարտի 2-ին ֆիլմը ճանաչվել է լավագույններից լավագույնը Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի անդամների կողմից: Ֆիլմի հեղինակները ստացել են 2 «Օսկար»` «Լավագույն անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում: