Առողջապահություն 

Վրաստանի տարածքով ճամփորդելիս զերծ մնացեք այնտեղ շրջանառությունն արգելված դեղեր ունենալուց

Վրաստանի Հանրապետության տարածքով այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ իրենց հետ անձնական օգտագործման համար դեղեր վերցնելիս նկատի ունենան, որ մի խումբ դեղերի շրջանառությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, սակայն արգելված է Վրաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ԱՆ-ից:

Տարանցիկ ուղևորների մոտ այդ դեղերը հայտնաբերելու դեպքում  քաղաքացիները կարող են ենթարկվել խոշոր տուգանքների կամ քրեական պատասխանատվության:

Ստորև ներկայացնում ենք այն դեղերի ցանկերը, որոնց շրջանառությունն արգելված է Վրաստանի Հանրապետությունում:

Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք Վրաստանի տարածքով ճամփորդելիս զերծ մնալ ցանկերում ընդգրկված դեղերի առկայությունից:

Նույն շարքից