Ռազմական 

Հավաք-խորհրդակցություն` Արցախում

Մայիսի 15-ին պաշտպանության բանակի սպայական ակումբում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ՊԲ միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպայակազմն ու  սերժանտական կառույցների ներկայացուցիչները:

Բանակի հրամանատարի տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է բանակում անընդունելի բռնարարքներին, դժբախտ պատահարներին ու անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ չնայած իրականացվող աշխատանքների շնորհիվ դրական արդյունքներն ակնհայտ են, դեռևս կան անելիքներ:

Զինվորական կոլեկտիվներում տեղ գտնող անցանկալի երևույթներին ու դրանք ծնող պատճառներին անդրադարձել են նաև զորամասերի սերժանտական խորհուրդների նախագահներն ուԱՀՏԱ ոլորտի պատասխանատուները:

Հավաք-խորհրդակցության մասնակիցներին ուղղված եզրափակիչ խոսքում գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջադրված խնդիրները սահմանված կարգով կատարելու համար ներկաներին տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

  • 78
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    78
    Shares

Related Articles