Առողջապահություն 

Հայաստանում 18 տարեկան և բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները կարող են տարեկան մեկ անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն

ՀՀ առողջապահության նախարարությունը, հենվելով ժամանակակից բժշկագիտության մոտեցումների վրա, մեծապես կարևորում է հիվանդությունների կանխարգելման դերը մարդկանց առողջության պահպանման հարցում:

Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության 18 տարեկան և բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ  անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ, հետևյալ ծավալների շրջանակում.

1) առողջապահական հարցերով կրթում

2) զարկերակային ճնշման չափում,

3) գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում),

4) կրծքագեղձի զննում,

5) Պապ քսուք (30-60 տարեկան կանանց շրջանում),

6) ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում,

7) մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում:

Կոչ ենք անում Ձեզ օգտվել ընձեռված հնարավորությունից և անել Ձեր քայլը Ձեր իսկ առողջության պահպանման հարցում:

Հիշեցնում ենք, որ Դուք ազատ եք Ձեզ սպասարկող բժշկի ընտրության հարցում և սահմանված կարգով կարող եք դիմել Ձեր նախընտրած ԱԱՊ բժշկական հաստատություն` ընտրել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկ, գրանցվել վերջինիս մոտ և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններ:

 

  • 73
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    73
    Shares

Related Articles