Ռազմական 

Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանություն է. Նախարարը՝ կապիտանի մահվան մասին

analitik.am

Բազմաթիվ բայց հաղթահարելի խնդիրներ ունենք: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով հանգստյան օրերին տեղի ունեցած միջադեպին (կապիտանի մահվանը)՝ նախարարն ասել է, որ նախաքննության առաջին փուլում տեղեկություններ կան այն մասին, որ ինքնասպանություն է եղել:
Խոսելով իր առաջին քայլերի մասին՝ Տոնոյանը նշել է, որ ամրապնդելու է և բարձրացնելու մարտունակությունը, ինչպես նաև փոխելու է Զինված ուժերում որոշակի մենթալիտետը, կոռուպցիայի բոլոր ռիսկերը նվազեցվելու են կամ ոչնչացվեն:

 

Նույն շարքից