Մշակույթ 

Նկարիչներին կարող են փոխարինել մեքենաները

analitik.am

Կարելի երկար տարիներ աշխատել՝ կատարելագործելու նկարելու տեխնիկան, կամ կարելի է շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել մի մեքենա, որը քո փոխարեն կստեղծի յուրահատուկ պատկերներ, որոնք հպարտությամբ կարող ես ավելացնել անձնական հավաքածուիդ:


Հարվի Մունը սովորական երիտասարդ էր, որը ցանկանում էր դառնալ պրոֆեսսիոնալ նկարիչ, բայց ոչ վրձինների, ոչ էլ ներկերի հետ նրա հարաբերությունները չէին ստացվում: Հենց այդ ժամանակ նրա գլխում միտք ծագեց՝ ստեղծել սեփական էլեկտրոնային ալտեր-էգո, որը իր փոխարեն կստեղծեր իր երազանքների նկարները: 2013թ.-ին World Maker Faire ցուցադրության ժամանակ երիտասարդը հանրությանը ներկայացրեց ռոբոտ-խելացիին՝  Drawing Machine անվանումով, որը բարդ նկարներ էր նկարում գնդիկավոր գրիչների օգնությամբ:


Drawing Machine-ը նկարող առաջին ռոբոտը չի: Աշխարհում գոյություն ունեն մոտավորապես տաս «շնորհալի» արտ-մեքենաներ:


Ի տարբերություն մյուսների՝ Drawing Machine-ը արվեստում նորություն է: Նրա սիրելի ժանրը դիմանկարներն  են: Ֆրանսիացի ծրագրավորող «հայր Կառլո» Պատրիկ Տրեսսին նրան սովորեցրել է նկարել իր առջև կանգնած մարդկանց:


Ռոբոտը նկարը ստանում է տեսախցիկի միջոցով և նկարելու համար օգտագործում է կանցելյար գրիչ՝ սև թանաքով:

 

 

Նույն շարքից