Մշակույթ 

Հայերի Ցեղասպանություն. վավերագրական հանրաճանաչ ֆիլմ

Հայերի ցեղասպանությունը – հիրավի 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությունն է, երբ ավելի քան մեկ միլիոն հայեր զոհվեցին թուրքերի ձեռքով (Առաջին Աշխարհամարտի ընթացքում): Սա մի աննախադեպ և հզոր, մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ է, որը եթեր է արձակվել 2006թ. ապրիլի 17-ին (PBS, Հանրային հեռուստատեսության հեռարձակմամբ): Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսորն է «Էմմի» մրցանակակիր Էնդրյու Գոլբերգը (Two Cats Productions-ից), համագործակցությամբ Oregon Public Broadcasting (Օրեգոն Հանրային հեռարձակման):

 

 

Ֆիլմում այդ բնագավառի առաջատար փորձագետների` «Պուլատցեր» մրցանակի հաղթող Սամանթա Պաուերի և The New York Times-ի բեսթսելեր հեղինակ Պիտեր Բալաքյանի հետ հարցազրույցներից բացահայտվում են այդ շրջանի իրադարձությունների եզակի ու պատմական կադրեր, ինչպես նաև հանգուցային մասնակիցները XX դարի նշանավոր, սակայն անհայտ այդ դեպքերի: Հայոց ցեղասպանության մասին պատմում է Ջուլիաննա Մարգուլիսը, տեքստը պարունակում է նաև պատմողական այլ նյութեր Էդ Հարրիսից, Նաթալի Պորտմանից, Լաուրա Լիննեից, Օռլանդո Բլումից և ուրիշներից:


Հեղինակ` «Էմմի» մրցանակի դափնեկիր Էնդրյու Գոլբերգ

 

Նույն շարքից