Մշակույթ 

Հիմք ենք վերցրել մեր «նյութական» աշխարհի ամենակարևոր տարրը` փողը...

2015թ. ապրիլի 24-ին էկրան կբարձրանա ԱՄՆ-ում բնակվող հայազգի ռեժիսոր Արտակ Սեւադայի` Հայոց Ցեղասպանության մասին պատմող «The GENEX» ֆիլմը:


Ֆիլմը ստեղծողները կարծում են, որ ընտրել են ամենաարդյունավետ և պարզ ուղին` այնպես ապացուցել 1915թ. Ցեղասպանության փաստը, որ այն վիճարկել հնարավոր չլինի: «Մենք որոշել ենք զերծ մնալ «դուդուկի» ֆորմատով ֆիլմ նկարելուց և մյուս ավանդական լուծումներից: Հիմք ենք վերցրել մեր «նյութական» աշխարհի ամենակարևոր տարրը` փողը... 1915թ. Ցեղասպանության ժամանակ հայերը որոշակի գումար են ունեցել իրենց հաշիվների վրա, և այն պահպանվում է բանկում առ այսօր: Կյանքն ընկել է բնականոն հունի մեջ, և 100 տարի անց այդ փողերը հասանելի են իրենց տերերի համար: Սակայն գումար ստացողները չկան. ոչ տերերը, ոչ նրանց բարեկամները, ոչ որդիները, ոչ թոռները... Հարց է առաջանում. իսկ ո՞ւր են նրանք բոլորը: Եվ ի՞նչ է այն ժամանակ տեղի ունեցել, եթե ոչ Ցեղասպանություն»,- ֆիլմի մասին  պատմում է Արտակ Սևադան:


Ֆիլմում կնկարահանվի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը, նրա խաղընկերը կլինի Արման Ասսանտը: Ինչպես տեղեկացնում է TheNorDar արտ-պորտալը, ֆիլմը նկարահանելու ռեժիսորի ցանկությունն ամենևին կապված չի եղել Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի հետ: Սակայն այդ զուգադիպությունը, ստեղծագործական խմբի կարծիքով, առավելություն է ֆիլմի համար:


 

 

Ֆիլմի բյուջեն կազմում է 30 միլիոն դոլար:

 

Նույն շարքից