Մշակույթ 

«Կինոմանների ակումբ»՝ ուսանողների նախաձեռնությամբ

     Սեպտեմբերի 12-ը Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայում կարևոր և հատկանշական օր էր, քանի որ սկսեց գործելը «Կինոմանների ակումբը»՝ մի նոր գաղափար, որն ամիսներ առաջ ընդամենը գեղեցիկ շարադրված նախաձեռնություն էր։
«Կինոմանների ակումբ»-ի բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին ուսանողներ և Հայաստանի ուսանողական ազգայի ասոցիացիայի հավատարիմ ընկերները։

 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը, ով ողջունեց հյուրերին և ակումբին մաղթեց արդյունավետ և շարունակական գործունեություն։ Այնուհետ ողջույնի խոսքով հանդես եկավ «Կինոմանների ակումբ» ծրագրի համակարգող Սաթե Ավետիսյանը, ով ներկայացրեց ակումբի գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները։

 Ներկաներից ոմանք դատարկաձեռն չէին հեռանալու, քանի որ նախատեսված էր 2 մրցանակ՝ Ֆիլմ դիտելու ընթացքը խորհրդանշող պոպ-կոռնի արկղիկը և ուղեգիր դեպի Սևան՝ ակումբի շրջանակներում ֆիլմի ցուցադրության ներկա գտնվելու։ Պատահականության սկզբունքով առաջին մրցանակը բաժին հասավ Բերտա Բալյանին, իսկ մյուսը՝ Գրորգ Թաշչյանին։

Նույն շարքից