Ռազմական 

Ծառայությունից խուսափած քաղաքացիներից արդեն դիմումներ կան. Պաշտպանության նախարար

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ արտերկրում ապրող քաղաքացիներից, ովքեր խուսափել են ծառայությունից, արդեն դիմումներ կան. «Ես թվի մասին հիմա չեմ ուզում խոսել: Պետք է ասեմ, որ բոլորի դեպքում անհատական մոտեցում է լինելու»:

Նախարարը նշեց, որ վարչապետի կողմից հանձնարարական կա հեշտացված տարբերակով չեղյալ համարել այն քաղաքացիների նկատմամբ հետախուզումը, ովքեր ցանկություն են հայտնում ծառայել բանակում:
Ինչ վերաբերում է հեղափոխության օրերին քաղաքացիներին միացած զինվորականների ճակատագրին, Տոնոյանն ասաց, որ ծառայողական հետաքննության արդյունքների հիման վրա որոշումները կկայացվեն:

Հարցին, թե իր համար դատապարտելի է արդյո՞ք կատարվածը, նախարարն ասաց, որ ծառայողական քննությունից հետո կասի իր կարծիքը:

Խոսելով ադրբեջանական դիրքերի տեղափոխման մասին և պատասխանելով հարցին, թե 5-րդ կորպուսի հրամանատարության բացթողում չկա արդյո՞ք, Տոնոյանն ասաց՝ ոչ. «Այդ տեղաշարժն իրականացվում է ադրբեջանական տարածքում»։

 

 

Նույն շարքից