Մշակույթ 

Համացանցում ամենաշատ փնտրվող աստղն այս տարի եղել է Րոբին Ուիլյամսը

analitik.am

Համացանցը հնարավորություն է տալիս որոնման միջոցով ստանալ տեղեկություն աստղերի մասին, իսկ թե ո՞ւմ են ամենաշատ որոնել այս տարվա ընթացքում պարզել են ամերիկյան մասնագետները:

Ամենափնտրվող աստղը եղել է դերասան Րոբին Ուիլյամսը, ով հեռացավ այս կյանքից այս տարի: Հնարավոր է հենց նրա անսպասելի մահն էլ պատճառն է այն բանի, որ հենց նրա մասին են ամենաշատ ցանկացել տեղեկանալ:

Երկրորդ տեղում Ջենիֆեր Լոուրենսն է, ով ամբողջ տարին սկանդալային իրադարձությունների մեջ էր իր ինտիմ նկարների վերաբերյալ:

Երրորդ տեղում՝ Ջեյզին, ով նույնպես սկանդալների էպիկենտրոնում էր, և պտտվում էին լուրեր Բեյոնսեից բաժանվելու մասին:

 Ամենաշատ փնտրվող աստղերի շարքը  նաև համալրել է հայկական արմատներ ունեցող Քիմ Քարդաշյանը:

Նույն շարքից