ՅՈՒՆԵՍԿՕ-ն բռազիլական կապոեյրան դասել է մշակութային ոչ նյութական ժառանգությունների թվին: Կապոեյրան ակրոբատիկայի, պարի և մարտական շարժումների միաձուլում է երաժշտական ռիթմի ուղեկցությամբ:Այն բռազիլացիների համար ազգային ոգու անսանձելության խորհրդանիշն է, ազգային մշակույթի կարևոր բաղադրիչ մասը: