Մշակույթ 

Թուրքիայում Ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է «18+» մակագրությամբ

analitik.am

Ըստ Radikal-ի՝ ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Հատումը» (The Cut) ֆիլմը Թուրքիայում ցուցադրվել է «18+» մակագրությամբ:   Անկհայտ է, որ թուրքերը մտադիր են իրենց մատաղ սերնդին զերծ պահել ոչ թե սարսափազդու տեսարանների դիտումից, այլ ճշմարտությունն իմանալուց, քանի որ 18-ից բարձր տարիք ունեցողներն արդեն դաստիարակվել են թուրքական դպրոցների հակահայ, պատմությունը աղավաղող դասագրքերով, իսկ ավելի փոքր երեխաները դեռ նոր են սկսում «թունավորվել» թուրքական գաղափարներով:


  Կայքը նշում է, որ, ի տարբերություն Թուրքիայի, ֆիլմը Եվրոպայում ցուցադրվել է  «12+» մակագրությամբ: 

Նույն շարքից