ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)ˋ երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված նախաձեռնության շրջանակներում Ջոն Լենոնի Imagine երգի հայկական մշակումը մի քանի օրում Youtube-ում ավելի քան 30 հազար դիտում է գրանցել։
Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին նախաձենության հայ մասնակիցները: «Մինչ այժմ նախաձեռնությանը միացել են հազարավոր մարդիկ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները, արվեստի գործիչներ, երեխաներ և նրանց ծնողները, որոնց թվում են Դավիդ Գետան, Քեթի Փերին, Ուիլ-այ-էմը, Հյու Ջեքմենը, Նիկոլ Շերզինգերը, Քորտնի Կոքսը, Քրեյգ Դեյվիդը, Ադամ Լամբերտը եւ այլք»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը: