Շների հավատարմության մասին պատմությունները գրեթե միշտ շատ հուզիչ ու ողբերգական են, սակայն այս դեպքում ամեն ինչ ավարտվեց շատ հաջող:
Երբ բրազիլացի բժիշկները էպիլեպսիայի նոպայի պատճառով վատացած թափառաշրջիկ երիտասարդին շտապօգնության մեքենայով հիվանդանոց էին տեղափոխում, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ նրա չորքոտանի բարեկամ Սպայքը նման հավատարմություն կցուցաբերի տիրոջ հանդեպ, որը մինչեւ հիվանդանոց վազեց ավտոմեքենայի հետեւից: Նրան նույնիսկ թույլատրեցին գտնվել տիրոջ կողքին:
Չենք պնդի, որ տղամարդը ողջ մնաց շան շնորհիվ, սակայն նրա ներկայությունը ունեցավ դրական ազդեցություն երիտասարդի առողջացման խնդրում: