Կանադայի Տորոնտո քաղաքում բնակվող Կես Սթոնհաուզը սովորում է կոլեջում ու փորջում ֆիլմեր նկարահանել: Սակայն նրա աշխատանքները դիտելով, հասկանում ես, որ աղջիկը հնարավոր է ապագայում դառնա հայտնի կինոռեժիսոր:
«Համբուրիր ինձ» տեսահոլովակի նկարահանումների համար նա հրավիրել է 8 երիտասարդ սիրահարված զույգերի ու արդյունքում՝ ստացել հրաշալի վիդեո:
Տեսահոլովակում արտացոլված է պատանեկան սիրո ողջ հմայնքն ու քնքշությունը, իսկ տրամադրությունը բարձրացնում է նրանում տեղ գտած «Made of You» երգն, որ գրել ու կատարում է Կեսը: