Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույց ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով Նախիջյանի կողմից ադրբեջանական ուժերի տեղաշարժին, նշեց, որ հակառակորդի զորքերն իրենց տեղաշարժերն իրականացրել են Նախիջևանի տարածքում:
Նահապետյանի խոսքերով, ադրբեջանական կողմն առաջ է եկել, բայց դա արել է իր տարածքում. «Որոշակի տարածքով նրանք առաջ են եկել, իսկ թե որքան են առաջ եկել, կարող եք դիմել ՊՆ-ին և ստանալ պարզաբանումներ»:
Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերի բոլոր տեղաշարժերն իրականացվել են իրենց տարածքում, հայկական կողմը վերահսկում է իրավիճակը և անհանգստանալու անհրաժեշտություն չկա: