Մշակույթ 

Բրեդլի Քուփերի հերոսները

Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Բրեդլի Քուփերն  իր դերասանական կարիերան սկսել է սերիալների մեջ խախալով։ Խաղացել է «Ալիաս» և «Ջեքն ու Բոբին» սերիալներում։


Ավելի ուշ նկարահանվել է «Հարսանիքներ փչացնողները», «Միշտ ասա «Այո»», «Խոստանալ, չի նշանակում ամուսնանալ» ֆիլմերում։ Հայտնի է դարձել «Տղաների հավաքույթը»(2009-2013) ֆիլմի շնորհիվ, այնուհետև խաղացել է «Ա-Թիմ»(2010), «Անսահման»(2011), «Հույսի շողերի հավաքածուն» (2012), «Սոճիների տակի վայրը»(2013), «Խաբեություն ամերիկյան ձևով» (2013) և «Գալակտիկայի պահպանները»(2014) ֆիլմերում։


«Հույսի շողերի հավաքածուն» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերը նրան բերեցին Օսկար մրցանակաբաշխության նոմինացիա՝ որպես «Լավագույն դերասան» և «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգերում։ 2011թ.-ին «People» ամսագիրը նրան ընդգրկել է «ամենասեքսուալ տղամարդ» ցուցակում։

Նույն շարքից