Մշակույթ 

Անի Երանյանը, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Սիմոնյանն ու այլ հայտնիներ՝ «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերային

analitik.am

«Անավարտ թռիչք» ֆիլմը սիրո պատմություն էր, որի հերոսները հանգամանքների բերումով կապվեցին այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվեցին 113 մարդկանց ճակատագրեր: Ֆիլմը խելահեղ նվիրումի պատրաստ սիրո մի պատմություն էր, որի հիմքում եղած պարզությունը, ազնվությունն ու հավատը` հույս են ներշնչում կյանքի անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու համար:


Ֆիլմի ռեժիսորն է՝ Ելենա Արշակյանը, սցենարը՝ Անահիտ Մխիթարյանի: Ֆիլմի սաունդթրեքը վստահվել է Քրիստինե Պեպելյանին, իսկ դերասանական կազմում են Լուիզա Ղամբարյանը, Սերժ Ավետիքյանը, Գայանե Ասլամազյանը, Տատև Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Անի Երանյանը, Վարդան Հովսեփյանը, Խորեն Աբրահամյանը: 


Այս մասին տեղեկացնում է Kamoblog-ն ու ներկայացնում ֆոտոշարք ֆիլմի՝ երեկ տեղի ունեցած պրեմիերայից:

Նույն շարքից