Մշակույթ 

Հայտնի է Eurovison 2015-ի Հայաստանը ներկայացնող երրորդ մասնակցի անունը

analitik.am

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Հայտնի է խմբի 6 մասնակիցներից երրորդի անունը: Նա եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը:

Այս մասին տեղեկացնում է են Առաջին ալիք  Հասարակայնության հետ կապերի բաժնը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ վառ կերպարով և եռանդուն բնույթով փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է: Վահեն հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական և լատինական երաժշտություն: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող:


 

Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են: Նրա հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերից է, ում ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: Նրա մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը՝ 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբներին:


Նույն շարքից