Էմի Ուայնհաուսի երկրպագուները վերջապես կկարողանան տեսնել վավերագրական ֆիլմ անգլիացի երգչուհու մասին, որի առաջին թրեյլերը հայտնվել է համացանցում: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
Ռեժիսոր Ազիֆ Կապադիայի ֆիլմի պրեմիերան, որն ստացել է «Էմի» անվանումը, պետք է կայանար դեռ 2013-ին՝ Կաննի կինոփառատոնի շրջանակներում: Սակայն անհայտ պատճառներով դրա ցուցադրությունը որոշվել էր հետաձգել։
Ֆիլմը բաղկացած է երգչուհու կյանքի մասնավոր արխիվային լուսանկարներից: Բացի այդ՝ հանդիսատեսը կծանոթանա նրա հաջողության հակառակ կողմի հետ՝ երգչուհու պայքարը թմրանյութերի ու ալկոհոլային կախվածության դեմ: